Երկու օրից կլսեք, թե ինչ է ասելու Իշխան Սաղաթելյանը. Սերժ Սարգսյանը՝ Դիմադրության շարժման մասին

Այլևս երբեք Ալիևին չեմ մեկնաբանելու, նա ինձ համար գոյություն չունի։

Այս մասին Պանթեոնում հայտարարեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ի պատասխան լրագրողի այն հարցի, թե Իլհամ Ալիևը Հայաստանում ընդդիմության հանրահավաքները լարվածություն է որակում և դրանում մեղադրում Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին։

Ինչ վերաբերում է «Դիմադրություն» շարժման հնարավոր արդույքներին, ՀՀ 3-րդ նախագահը նշեց․
«Իհարկե՛, ցանկալի արդյունքներ լինելու են։ Վաղը չէ մյուս օրը կլսեք, թե ինչ է ասելու ընդդիմությունը, Իշխան Սաղաթելյանը»։