Իշխանիկը դուխից ա խոսում․ ա՛յ «մալյոկ», մտնում էիր մարզպետարան, ոտերդ դողում էին, բողոքում էիր

«Ինչ-որ մեկը կամ ոչ ոք». «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը այսպես վերնագրեց իր ելույթը այսօր՝ հունիսի 9-ին, հրավիրված ԱԺ արտահերթ նիստում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի քննարկմանը:

Նա ընդգծեց, որ փողոց դուրս եկած մարդիկ պայքարում են ոչ թե Արցախի, Հայաստանի համար, այլ իրենց ունեցվածքի:

«Ինչ-որ մայլոկ հայտարարում է, թե իբր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չունի իշխանություն, բայց մենք ամեն օր լինում ենք մարզերում, գյուղերում, և այդ մայլոկը նույնիսկ ընդդիմության լիդեր չի կարող լինել, որովհետև իրեն ժողովուրդը չի ընդունում: Նա հայտարարում է, թե 44-օրյա պատերազմի ժամանակ արել է այն, ինչ չեն արել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության բոլոր անդամները»,- ասաց Նարեկ Գրիգորյանը և տեղեկացրեց. «44-օրյա պատերազմն էր, հոկտեմբերի 20, երբ Սաղաթելյան ազգանունով մեկին բերեցին իմ «Գեղարքունիք» ջոկատ. նա խնդրում էր, որ թողնեմ տուն գնա, որ ինքը հիվանդ է, խնդրում էր, որ գնա, և իր տղաները կգան կմասնակցեն. գնաց, տղաներից ոչ մեկը չեկավ»:

Պատգամավորը իր զորակցությունը հայտնեց ինչ-որ խուլիգանների կողմից վիրավորված ոստիկաններին և մոլորված քաղաքացիներին, ովքեր չգիտեն՝ ինչ են անում: