Ճնշումն աճում է, Նիկոլին անակնկալներ են սպասվում

Այս պայքարով, այն է՝ տասնյակ հազարավոր մարդկանց փողոց դուրս գալով, մենք աշխարհին ասեցինք. «այնպես չէ, որ Փաշինյանը 2021-ին ստացել է 650 հազար պայմանական քվե ու հայ ժողովրդի տեսակետը դա է»։ Մենք ասեցինք ո՛չ, ՀՀ-ում մեր ժողովրդի մի կարևոր, եթե չասեմ ճնշող մեծամասնություն դեմ է այն բոլոր կապիտուլյացիոն պայմաններին, որոնք շարունակվում են ՀՀ-ի ու Արցախի վզին փաթաթելը։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ Փաշինյանին անակնկալ է սպասվում պայքարի մի փուլում, չի բացառվում իրավիճակն ամեն պահի փոխվի, չի բացառվում, որ մի օր ուղղակի ոստիկանությունն ասի. «վե՛րջ ես հոգնել եմ»։

«Ես նայում ոստիկանների երեսին, մեղք են, մարզերից բերված էդ տղերքը, տասնյակներով, հարյուրներով, մեղք են», ասել է Մանուկյանը՝ արձանագրելով, որ քաղաքացիների մեջ անխոս համաձայնություն կա՝ դադար չկա, նահանջ չկա, որովհետև առաջին պահանջը դա է։

«Իշխանությունն այն էլ ինչպես է զգում մեր կողմից ճնշումը, ես ԱԺ-ում տեսա Փաշինյանի աչքերում այդ վախը, հավատացեք, այն էլ ինչպես է վախենում»,- ասել է Մանուկյանը։