Ամոթ՛ Ձեզ, բոլոր վիրավորներից ծնկաչոք ներողություն խնդրեք. Պատգամավորները ներխուժեցին Անահիտ Ավանեսյանի առանձնասենյակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, Ասպրամ Կրպեյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը գնացել են աղոջապահության նախարարություն: Քրիստինե Վարդանյանն իր ֆեյսբության էջում տեսանյութ է տեղադրել և գրել.

«Գնացել էինք Անահիտ Ավանեսյանին ասելու, որ իրնքը կրում է ոատիկանների կողմից քաղաքացիներին պատճառած մարմնական վնասվածքների, հազարավոր զոհերի, նահատակների աճյունները այդ պայմաններում պահելու և իհարկե դավաճանական քաղաքականության պատասխանատվությունը, որովհետև ոչ միայն այսքանից հետո հանդգնում է արդարացնել ոստիկանների ապօրինի ու անհամաչափ գործողությունները սեփական ժողովրդի նկատմամբ»: