Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում շտապօգնության հերթապահ բրիգադի կողմից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի, ով տեղեկացրել է, որ ինքը Կիևյան կամրջից ընկել է ծառերի վրա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները, բժիշկներն ու պարեկները Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետի ափին, ծառերի տակ հայտնաբերել են երիտասարդ տղայի՝ մարմնական վնասվածքներով:
Բժիշկները տեղում օգնություն ցուցաբերեցին վիրավորին, պարանոցին տեղադրելով ֆիքսատոր և փրկարարները, պարեկներն ու բժիշկները պատգարակով այդ երիտասարդին մոտեցրեցին շտապօգնության ավտոմեքենային, որն էլ նրան տեղափոխեց «Արմենիա» բժշկական կենտրոն:
Հիվանդանոց տեղափոխվածը 17-ամյա Տարոն Հ.-ն է:
Տեղի ունեցածը անզգուշություն է, թե ինքնասպանության փորձ, պարզվում է: Հավանականությունը՝ անզգուշությունն է, երբ տղան պատահմամբ ընկել է կամրջից: