Ոստիկանությունը գործում է խիստ ժողովրդավար. զարմանում եմ ոստիկանության պինդ նյարդերի վրա. Ավանեսյան

Բոլոր քաղաքացիները, ոստիկանները ստացել են համապատասխան բուժօգնություն, նրանց մոտ 70%-ը առավոտյան արդեն դուրս է գրվել, ունեցել ենք ստացիոներ բժշկական օգնության կարիք ունեցողներ, որոնք ևս դուրս են գրվել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով ոստիկանների և քաղաքացիների միջև օրեր առաջ եղած բախումների հետևանով վնասվածքներ ստացածների առողջական վիճակին, ասաց Առողջապահոթյան նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Կա մեկ քաղաքացի, որը վիրահատվել է, հիմա նրա առողջական վիճակը նորմալ է։ Ստացած վնասվածքները հիմնականում հարվածի, հրմշտոցի հետևանքով են եղել, նաև ոստիկանների դեպքում։ Գնահատելը, թե ինչի հետևանքով են եղել ստացված վնասվածքները, մեր հետազոտության շրջանակներում չէ»,- ասաց նա։

Clashes between the protesters of the ‘Resistance’ movement and policemen took place during a protest action in front of the RA Prime Minister’s Palace in Yerevan, Armenia

Լրագրողների հարցին՝ ինչպես է գնահատում ոստիկանների գործողություներն ընդդիմադիր քաղաքացիների նկատմամբ, Ավանեսյանը ասաց․ «Կարող եմ ասել, որ այս ամբողջ ընթացքում ոստիկանական ուժերը և բոլորը առհասարակ գործում են խիստ ժողովրդավարական օրենքների տառին համաձայն, իրենց ծառայությունը իրականացնում են ամենայն պատշաճությամբ։ Պետք է նշել, որ իսկապես երբեմն զարմանում եմ մեր ոստիկանների համբերության և նրանց պինդ նյարդերի վրա, նրանք փայլուն ծառայություն են իրականցանում, նաև շնորհակալություն եմ հայտնում նրանց»։

Ավանեսյանը նշեց, որ իր համար անընդունելի է կառավարական շենքեր մտնելու ընդդիմադիրների մղումները։

«Ցանկացած անձ, ով իրականցնում է ոչ իրավաչափ գործողություն, պետք է պատրաստ լինի, որ նրա նկատմամբ համաչափ զսպման միջոցներ կկիրառվեն»,-ասաց նախարարը։

Clashes between the protesters of the ‘Resistance’ movement and policemen took place during a protest action in front of the RA Prime Minister’s Palace in Yerevan, Armenia

Լրագրողների Ավանեսյանին հիշեցրին 2018թ-ին Ռադիոտուն մտնելու դեպքերը, ինչին ի պատասխան՝ նախարարը նշեց․ «Կադրերը, որ նայեք,համեմատեք, կտեսնեք, որ միմյանց հետ որևէ առնչություն չունեն, վստահ եմ՝ շատ լավ տեսել եք տարբերությունը»։

Հարցին՝ ունի՞ կաշկանդվածություն Արցախի կարգավիճակի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու, Անահիտ Ավանեսյանը պատասխանեց․ «Այո, ես պետական ծառայող եմ և ընդհանուր առմամբ կաշկանդավածություն ունեմ իմ գործունեության մեջ օրենքով գործելու»։