ՀՀԿ-ականները «կայֆերի» մեջ են․ այս անգամ սաունայում են հայրենիք փրկում

Ինչպես և «Դիմադրություն» շարժման մյուս առաջամարտիկները, այնպես էլ ՀՀԿ-ականները, իրենց չեն զրկում զվարճանքներից, չնայած նրան, որ հայտարարել էին, թե իբր ամեն բան անելու են հարենիքի փկության համար։ Դեռ երեկ էլ հայտնեցինք, որ ՀՀԿ-ականները չեին մասնակցում ընդդիմության հանրահավաքին, քանի որ ամբողջ վերնախավով հարսանիքի էին մասնակցում նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենս» ռեստորանում: Հարսանիքին ներկա էին նախկին ու ներկա գրեթե բոլոր կարկառուն ՀՀԿ-ականները` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

Այսօր էլ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում լողավազանից լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․

«Զավակները Հանրապետական»։

Սա վառ ապացույց է ընդդիմության առաջնորդների հայրենասիրության մասին, ովքեր հայտարարում են, թե ամեն բան անելու են հայրենիքի փրկության համար, բայց սեփական հաճույքներից անգամ չեն հրաժարվում։

Medianews