Домой Կարևոր ՀՀԿ-ականները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, հարսանիքի են… Հայրենիքի փրկության գործն այսօր մնացել է հիմնականում «Հայաստան» դաշինքի ուսերին

ՀՀԿ-ականները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, հարսանիքի են… Հայրենիքի փրկության գործն այսօր մնացել է հիմնականում «Հայաստան» դաշինքի ուսերին

0
ՀՀԿ-ականները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, հարսանիքի են… Հայրենիքի փրկության գործն այսօր մնացել է հիմնականում «Հայաստան» դաշինքի ուսերին

Այսօրվա «Դիմադրության շարժման» հանրահավաքին ՀՀԿ-ականները` վերին էշելոնը, չի մասնակցում:

«Հրապարակը» գրում է, որ նրանք այսօր կուսակցական վերնախավով հարսանիքի են մասնակցում: Մենք տեղեկացանք, որ այսօր ամուսնանում են ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդու` Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի դուստրը` Ժակլինը, և Ջրային կոմիտեի նախկին նախագահ Արսեն Հարությունյանի որդին` Հայկը:

Հարսանեկան արարողությունը անցկացվում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենս» ռեստորանում: Հարսանիքին ներկա են նախկին ու ներկա գրեթե բոլոր կարկառուն ՀՀԿ-ականները` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Այդ է պատճառը, որ հայրենիքի փրկության գործն այսօր ընդդիմությունից մնացել է հիմնականում «Հայաստան» դաշինքի ուսերին:

Մեզ ասացին, նաև որ քոչարյանական թևից հրավիրյալներ չկան:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here