«Ապուշ, մի՛ արա»․ երկու կողմնակի ոստիկաններ բռունցներով հարվածում են բերման ենթարկվող ցուցարարին. նոր կադրեր

Ոստիկանի համազգեստով երկու տականք-հանցագործ բերման ենթարկվող քաղաքացուն, ում թևերից բռնել են այլ ոստիկաններ, հասցնում են հարվածներ: Բերման ենթարկող ոստիկաններն այդ տականք-հանցագործներին ասում են՝ «ապուշ, մի արա»: Այդ մասին տելեգրամի իր ալիքում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը։

«Դատախազությունից պահանջում եմ անհապաղ հարուցել քրեական գործ և ձերբակալել կադրում երևացող տականք-հանցագործներին», — նշել է նա։