Բոլորս պատրաստ ենք զոհվել հանուն մեր հայրենիքի․ Արթուր Վանեցյան

Ֆրանսիայի հրապարակում, լրագրողների հետ զրույցում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը պատասխանեց հարցին՝ ընդդիմության առաջնորդներին ձերբակալելու միտում տեսնու՞մ է։

«Երևում է, որ այս իշխանություններն ամեն ինչ անելու են, որ այս շարժման առաջնորդներին փորձեն մեկուսացնել և ձերբակալել։ Այդ տպավորությունն ունեմ, բայց դա մեզ չի վախեցնում։ Մենք պատրաստ ենք ոչ միայն ձերբակալվել։ Մենք դուրս ենք եկել պայքարի՝ մեր հայրենիքի համար, և բոլորս, վստահ կարող եմ ասել նաև իմ ընկերների անունից, պատրաստ ենք զոհվել հանուն մեր հայրենիքի»,- ասաց Արթուր Վանեցյանը։