Домой Կարևոր Հայաստանն ու Ադրբեջանը մերձեցրել են իրենց դիրքորոշումները… Բացառիկ մանրամասներ Մոսկվայի հանդիպումից

Հայաստանն ու Ադրբեջանը մերձեցրել են իրենց դիրքորոշումները… Բացառիկ մանրամասներ Մոսկվայի հանդիպումից

0
Հայաստանն ու Ադրբեջանը մերձեցրել են իրենց դիրքորոշումները… Բացառիկ մանրամասներ Մոսկվայի հանդիպումից

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետերը Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խմբի նիստի շրջանակներում քննարկել և մերձեցրել են դիրքորոշումները սահմանային, մաքսային և այլ տեսակի հսկողության հարցերի շուրջ։

«2022 թվականի հունիսի 3-ին Մոսկվայում տեղի է ունեցել եռակողմ աշխատանքային խմբի 10-րդ հանդիպումը՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի, Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համատեղ նախագահությամբ», — ասվում է ՌԴ կառավարության կայքում հրապարակված տեղեկատվության մեջ։

Տեղեկատվության մեջ ընդգծվում է, որ «կողմերը քննարկել և մերձեցրել են դիրքորոշումները սահմանային, մաքսային և այլ տեսակի հսկողության, ինչպես նաև ավտոճանապարհներով և երկաթուղիներով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ անցման վերաբերյալ Ադրբեջանի և Հայաստանի տարածքներով»։

Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաև ավտոմայրուղու անցման հնարավոր երթուղիների շուրջ, որն ապահովում է տրանսպորտային կապը Հայաստանի Հանրապետության տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here