Սյունիքում ՊՆ բեռնատար է այրվել

Այսօր, հունիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 13։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Ագարակ քաղաքում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության թիվ 56/1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները մարել են ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված բեռնատարում առաջացած հրդեհը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է։