Աննա Հակոբյանի հիմնադրամը խնդրում է գումար փոխանցել

Վարչապետի կին Աննա Հակոբյանի կողմից հիմնադրված «Ժպիտների քաղաք» հիմնադրամը երեխաների պաշտպանության օրվա առթիվ sms հաղորդագրություններ է տարածել, որով քաղաքացիների առաջարկում է գումար փոխանցել հիմնադրամին։

Լատինատառ գրառման մեջ ասվում է․ «Pargeveq ton qaghckegh unecogh yerekhanerin katarelov nviratvutyun cityofsmile.org/hy kayqum: (Պարգևեք տոն քաղցկեղ ունեցող երեխաներին՝ կատարելով նվիրատվություն cityofsmile.org/hy կայքում)»:

Նշենք, որ այս և «Իմ քայլը» հիմնադրամները Աննա Հակոբյանի կողմից հիմնադրվել են 2018 թվականի իշխանափոխությունից հետո։ 2020 թվականի սեպտեմբերի 17-ին Աննա Հակոբյանը հայտարարություն էր տարածել՝ ասելով, որ լքում է «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը․ «Սիրելի՛ հայրենակիցներ,սույն հայտարարությամբ դադարեցնում եմ «Ժպիտների քաղաք»՝ City of Smile Charitable Foundation / Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները։ Վստահ եմ, մեր երեխաները հուսալի եւ ապահով ձեռքերում են»,- գրել էր Աննա Հակոբյանը։

oragir.news