Ինչ ունեք նայելու նեթֆլիքսով, արագ վերջացրեք, նոր սերիալ է հասունանում. Աշոտյան

Aravot.am-ի տեղեկություններով 2022 թվականի փետրվարի 4-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն է ստացվել Hayeli.am լրատվական կայքում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի՝ հունվարի 25-ի հարցազրույցի տեսապատճենը:

Հարցազրույցի տեսագրությունն այժմ ուսումնասիրվում է եւ առաջիկա օրերին հստակ կլինի՝ Արմեն Աշոտյանի հայտարարություններում քրեական գործեր հարուցելու հիմքեր կա՞ն, թե՝ ոչ:

Հիշեցնենք, որ այդ օրը, մամուլի ասուլիսում Արմեն Աշոտյանն ի թիվս այլ հայտարարությունների, վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվանել էր «գեոպոլիտիկ պուտանկա»:

Ֆեյսբուքի իր էջում Աշոտյանը գրել է, որ խորին շնորհակալություն է հայտնում եւ հուսով եմ, որ նման նվեր մատուցողները կեսից չեն մտքափոխվի։

Ինչ ունեք նայելու նեթֆլիքսով, արագ վերջացրեք։

Նոր սերիալ է հասունանում։