Աստված հոգիդ լույսի մեջ պահի, սիրելի Կարեն

Խորը ցավով տեղեկացանք, որ անցած գիշեր ծանր ավտովթարի հետևանքով մահացել է «Նոա» ակադեմիայի սան, 15-ամյա Կարեն Խաչատրյանը։ Աստված հոգիդ լույսի մեջ պահի, սիրելի Կարեն։ «Նոա» ակումբի և ակադեմիայի անունից ցավակցություն ենք հայտնում Կարենի ընտանիքին և բոլոր մտերիմներին։

Երեկ՝ մայիսի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 17-ամյա Արամ Բ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, ընկել ու գլխիվայր հայտնվել ջրատարի մեջ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, 16-ամյա Կարեն Խ.-ն մահացած վիճակում տեղափոխվել է «Վաղարաշապատ» բժշկական կենտրոն: