Արթուր Վանեցյանը Գերմանիայից հիմա էլ մեկնել է Հոլանդիա

Արթուր Վանեցյանը լքել է Հայաստանը։ Լուրը շատ արագ տարածվեց համացանցում։ Ինչից հետո Վանեցյանի կուսակցությունից ստիպված եղան հայտնել, թե իբր առողջական խնդիրների պատճառով է մեկնել Եվրոպա։ Սական տեսնելով, որ Վանեցյանի հանդեպ քննադատությունները չեն դադարում, ևս մեկ հայտարարություն տարածեցին, թե ընդամենը 2 օր անց Արթուր Վանեցյանը վերադառնալու է Հայաստան։ Գրում է Medianews-ը։

Այն, որ Վանեցյանը Հայաստանը լքել է իբրև թե առողջական խնդիրների պատճառով, աբսուրդի ժանրից է։ Հայաստանում մահամերձ չեն տեղափոխել Գերմանիա, իսկ եթե իրոք առողջական խնդիրներ ուներ, ապա Հասյատանի առողջապահական համակարգը բավականին զարգացած էր, որպեսզի վերջինիս բուժօգնություն տրամադրեր, դե գոնե մինչև փողոցային պայքարի ավարտը։

Սակայն շատ ավելի ուշագրավ էր այսօր համացանցում հայտնված լուսանկարը, որն արվել էր Ամստերդամի օդանավակայանում։ Լուսանկարում Վանեցյանն է՝ բանակ չծառայած որդու ու կնոջ հետ։

Փաստորեն երեկ Ֆրանկֆուրտ մեկնած Վանեցյանն այսօր արդեն Ամստերդամում էր, ինչն էլ ավելի մեծ կասկածի տակ է դնում, որ Վանեցյանն առողջական խնդիրների պատճառով է լքել Հասյաստանը։