Իշխանությունը ինչ-որ բան է ծրագրում… Ֆրանսիայի հրապարակի մատույցներում մեծ թվով ոստիկաններ են

Մաշտոց- Թումանյան խաչմերուկում ոստիկանները կանգնեցրել են «Դիմադրության» շարժման երթերը երաժշտությամբ ուղեկցող մեքենան եւ չեն թույլատրում, որպեսզի մեքենան բարձրանա եւ միանա ցուցարարներին, գրում է «Հրապարակը»։

Մեր այն հարցին, թե ո՞րն է մեքենան կանգնեցնելու պատճառը, ոստիկաններն ասացին, որ վերադասի կարգադրություն է։

Մի փոքր վերեւում՝ Ֆրանսիայի հրապարակի մատույցներում մեծ թվով ոստիկաններ էին կանգնած, ինչ որ բան էին քննարկում։ Ըստ երեւույթին, իշխանությունը ինչ-որ բան է ծրագրում։

Հիշեցնենք, որ ժամը 11։00-ից մեկնարկում են անհնազանդության ակցիաները։