Домой Կարևոր Ճամփա՛, ճամփա՛ տվեք․ ոստիկանը ուշագնաց եղավ ցուցարարների հետ բախման արդյունքում

Ճամփա՛, ճամփա՛ տվեք․ ոստիկանը ուշագնաց եղավ ցուցարարների հետ բախման արդյունքում

0
Ճամփա՛, ճամփա՛ տվեք․ ոստիկանը ուշագնաց եղավ ցուցարարների հետ բախման արդյունքում

«Դիմադրություն» շարժումը շարունակում է անհնազանդության ակցիաները։ Այս պահին ակցիայի մասնակիցները Կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ են։

Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները փորձում են մտնել շենք՝ հանդիպելու նախարարների հետ։

Նրանք Կառավարական 3-րդ մասնաշենք են մտնելու հետաքրքրվելու՝ արդյո՞ք նախարարությունների պատասխանատուները համաձայն են այն հայտարարության հետ, որը տարածել է ընդդիմությունը։

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հրապարակեց տեքստը, որով մտնելու են շենք։

«Հայաստանն աջակցելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը: Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև պետք է լինի հուսալի ցամաքային կապ․ Արցախն անկլավ չի լինելու:

Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է:
Սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրս բերման նախապայմանով:

Սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության ամբողջականության խաթարումը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում բացառվում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Հայոց ցեղասպանությունը:

Ադրբեջանի և Թուրքիայի հետ ճանապարհների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ», -կետերը մեջբերեց Սաղաթելյանը։

Ոստիկանությունը 5 րոպե ժամանակ խնդրեց, որպեսզի հասկանան՝ արդյո՞ք պատրաստ են դիմավորելու ընդդիմադիր պատգամավորներին, սակայն 5 րոպե անց, այդպես էլ պատասխնա չտրվեց։

Պատգամավորները փորձեցին ներխուժել շենք, իրավիճակը լարված է։

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here