Ինչպես են Նիկոլ Փաշինյանի գալուն պես հանդիսատեսից հավաքում բոլոր շշերը

Համացանցում տեսանյութ է տարածվել՝ որտեղ երևում է, թե ինչպես են հավաքում են բոլոր շշերը, երբ գալիս է Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, որդու և դստեր հետ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ ընթանում է Բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունը:

Վարչապետն ընտանիքի հետ տրիբունայից հետևել է Հայաստանի հավաքականի անդամների՝ Արթուր Բազեյանի և Հովհաննես Բաչկովի կիեսաեզրափակիչ փուլի մենամարտերին:

Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկները հաղթանակներ են տոնել և դուրս եկել եզրափակիչ, որի մենամարտերը տեղի են ունենալու մայիսի 30-ին: