Домой Կարևոր Ո՞վ է պատասխան տալու… Արշակունյաց պողոտայում տրոլեյբուսի էլեկտրալարերը պոկվել ու վնասել են մի քանի ավտոմեքենա

Ո՞վ է պատասխան տալու… Արշակունյաց պողոտայում տրոլեյբուսի էլեկտրալարերը պոկվել ու վնասել են մի քանի ավտոմեքենա

0
Ո՞վ է պատասխան տալու… Արշակունյաց պողոտայում տրոլեյբուսի էլեկտրալարերը պոկվել ու վնասել են մի քանի ավտոմեքենա

Այսօր` մայիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։20-ի սահմաններում թիվ 2 երթուղին սպասարկող 003 տրոլեյբուսի էլեկտրական լարերը Արշակունյաց պողոտայում՝ Մամուլի շենքի հարևանությամբ, պոկվել և վնասել են մի քանի ավտոմեքենաներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վնասվել են Mercedes, Renault, Nissan, Opel, Mercedes ամբարձիչով ավտոմեքենաներ։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպեատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Հովհաննես Մարտիրոսյանն ու Թաթուլ Միրզոյանը։

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here