Домой Կարևոր ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ… Ինչպես է ուղեծիր դուրս բերվում հայկական առաջին արբանյակը

ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ… Ինչպես է ուղեծիր դուրս բերվում հայկական առաջին արբանյակը

0
ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ… Ինչպես է ուղեծիր դուրս բերվում հայկական առաջին արբանյակը

Հայաստանը երկրի դիտարկման արբանյակ է թողարկել։

Մայիսի 25-ին Երևանի ժամանակով ժամը 22:35, ԱՄՆ Ֆլորիդայի նահանգի Cape Canaveral Space Force Station կայանից SpaceX ընկերության Falcon 9 հրթիռով թողարկվել է Transporter-5 տիեզերանավը, որը Երկրի ուղեծիր է դուրս բերել 59 փոքր արբանյակներ, այդ թվում նաև հայկական՝ Երկրագնդի դիտարկման արբանյակը։

Ավելորդ կլինի ասելը, թե որքան ջանք է ներդրվել այս աշխատանքի իրագործման նպատակով, ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատել և աշխատում են տիեզերքի ոլորտում քաղաքականության մշակման, ծրագրերի կազմման և իրագործման ուղղությամբ։

Անձամբ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նման ռազմավարական նշանակության նորարարական ծրագրերին աջակցությունը, ինչպես նաև ԱԺ կողմից հաստատված Կառավարության ծրագրի առաջնահերթությունները նոր հորիզոններ են բացում Հայաստանում գիտական և տեխնոլոգիական առաջընթացի համար։

Տեսանյութում դիտեք է Transporter-5 տիեզերանավի թողարկման կադրերը։

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here