Իշխան Սաղաթելյանն այսօր հայտարարել էր, որ հաջորդ շաբաթ արտահերթ նիստ են պահանջելու ու եթե ՔՊ պատգամավորները տղա են՝ թող գան:
Aravot.am-ի հետ զրույցում ՔՊ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը պատասխանեց. «Մենք երբեք չենք ասել՝ եթե տղա եք, եկեք նիստի, որովհետեւ իրենց մեջ կանայք էլ կան: Հիմա ինչ, ասենք՝ եթե տղա եք, եկեք նիստի, նշանակում է մենակ տղերքի՞ն ենք կանչում, կանանց էլ ասում ենք՝ չգա՞ք: Այդ ի՞նչ խոսելաձեւ է՝ եթե տղա եք, եկեք նիստի: Այդ բառապաշարով խոսելու լինեինք, կներեք, այլ տեղ կտաներ խոսակցությունը»:
Դիտարկմանը՝ մենակ դա չեն ասում, օրինակ, Հայկ Մամիջանյանն ասում է՝ եթե որեւէ մեկը չասի՝ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, ռադ ենք անելու», հիմա դուք կարո՞ղ եք կրկնել այդ նախադասությունը՝ Հրաչյա Հակոբյանը պատասխանեց.
«Հայկ Մամիջանյանի ասածնե՞րը ես պետք է մեկնաբանե՞մ, լո՞ւրջ: Իրենց խոսույթը, ընդհանրապես պահելաձեւը տեսե՞լ եք:
Հիմա ես պետք է Հայկ Մամիջանյանին, կամ Իշխան Սաղաթելյանի՞ն մեկնաբանեմ: Թող գնան իրենց ակցիաներն անեն: 25 օր է՝ փողոցում են, մի 4000 համակիր ունեն, ովքեր տարբեր դրդապատճառներով գնում են»: