Տեսա, որ «արագավազ դաշնակ» Իշխան Սաղաթելյանի լեզուն կրկին մտքից առաջ է ընկել

«Տեսա, որ «արագավազ դաշնակ» Իշխան Սաղաթելյանի լեզուն կրկին մտքից առաջ է ընկել։

Ուրեմն երկիշխանության մասին երազներ տեսնող Իշխանն ասում է, որ իրենք հաջորդ շաբաթ արտահերթ նիստ են հրավիրելու և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին էլ ասում է՝ «թե տղա եք, եկեք»

Անկեղծ լինեմ՝ առանց հումոր այս արտահայտությանն անդրադառնալ չի լինի, բայց առաջարկում եմ պարզապես հիշել նախորդ հարցուպատասխանի ընդիմության փախուստը, որի ժամանակ, ի դեպ, այս «տղան» չկար։

Նաև հարկ է ընդգծել, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում կան նաև հրաշք կանայք, որոնք ևս «ռևանշիստներին» ասելիք ունեն։

Ծափ ենք տալիս փախչում եք, հետո գնում կիլոմետրերով հեռու կանգնում «դուխով» հայտարարություններ եք անում, որ ո՞ւմ ի՞նչ խաբեք։

Ի դեպ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն ամեն օր «պարալիզացված» քաղաքով շատ արագ ու անխոչընդոտ գալիս են Ազգային ժողով և կատարում ժողովրդի առջև ստանձնած իրենց պարտավորությունները»։

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյան