Ծեծկռտուք զոհերի հարազատների ու կարգադրիչների միջև… Արա դու ո՞վ ես, որ ինձ նիստից հեռացնես

ՀՀ վերաքննիչ դատարանը` նախագահությամբ դատավոր Կարեն Բիշարյանի, քննում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքը։

Բողոքը ներկայացրել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը և փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը։

Դատավոր Կարեն Բիշարյանը հայտարարեց, որ զոհվածների հարազատներից Արսեն Ղուկասյանը խոչընդոտում է դատական նիստի ընթացքը, նա դուրս հրավիրեց Ղուկասյանին, վերջինս էլ ասաց, թե չի պատրաստվում լքել դատական նիստերի դահլիճը։

«Հեռացեք»,-հրահանգեց դատավորը։

Երբ կարգադիչները մոտեցան Ղուկասյանին՝ վերջինիս դուրս հրավիրելու, իրավիճակը լարվեց. քաշքշուկ սկսվեց կարգադիչների ու զոհված զինծառայողների հարազատների միջև։