Արևիկ Ուդումյանը ոչ ինստագրամյան նկար է հրապարակել և խոսել «նոր» հարաբերությունների մասին

Արևիկ Ուդումյանը Ինստագրամի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել։

Նա գրել է, որ այնքան էլ լավ չի հասկանում էս «նոր» հարաբերությունները` հավասարություն, դուռ չբացել կնոջ առջև, ֆիքսված պարտականություններ և այլն։

«Ես գիտեմ, որ տղամարդը պետք է լինի հենարան, ուժեղ, ուժ տվող և իրավիճակը վերևից տեսնող ու էս հարցում ուզում եմ միշտ լինել հետամնաց», — գրել է նա։

Արևիկ Ուդումյանը մեկ այլ լուսանկար վերնագրել է այսպես. «Ոչ ինստագրամյան նկար` հեռվից է կադրը։ Բայց ի տարբերություն իմ այսօրվա տրամադրության` էնքան փայլուն է ու ոսկեգույն.. թող մնա էստեղ, օրվա ընթացքում կուրախացնի, հուսով եմ ձեզ էլ»։