Ուշադրություն. ջերմաստիճանը կնվազի մինչև -1 աստիճան

Սկանդինավիայի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված` մայիսի 24-ի երեկոյան ժամերին և 24-ի լույս 25-ի գիշերը հանրապետության առանձին լեռնային շրջաններում սպասվում է թաց ձյուն և օդի ջերմաստիճանի անկում՝ օդում մինչև 0․․․-1 աստիճան ցրտի սահմաններում։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից նաև հայտնում են, որ Երևանում այսօր ցերեկը, մայիսի 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18մ/վ:

Մայիսի 25-ի ցերեկը, 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարզերում այսօր ցերեկը, մայիսի 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 25-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:

Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Մայիսի 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 24-ի ցերեկը կնվազի 7-10 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։