Հայաստանի ԱԳ փոխնախարարը չասաց «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում» նախադասությունը

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները ոստիկանների ուղեկցությամբ մուտք գործեցին արտաքին գործերի նախարարության շենք։

Պատգամավորները հանդիպեցին ՀՀԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանին։

Նրանք խնդրեցին, որպեսզի փոխնախարարը պաշտոնապես հայտարարի, որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու։

Փոխնախարարը չասաց «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում» նախադասությունը։

Նշենք, որ փոխնախարար Սաֆարյանը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ է։

Հիշեցնենք՝ վաղ առավոտից «Դիմադրություն» շարժման անդամները անհնազանդության ակցիա են իրականացնում և շրջափակել են ԱԳՆ շենքը։