Լարված իրավիճակ ԱԳՆ շենքի մոտ… Սրանք հային չեն ծառայում. ընդդիմությունը ճեղքեց ոստիկանական շղթան՝ փակելով ԱԳՆ մուտքերը

Ցուցահարները արգելափակել են ԱԳՆ շենքը և պահանջում են Փաշինյանի հրաժարականը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, այս շենքը չի սպասարկում հայկական կողմի շահերը։

Այս մասին այսօր Արտաքին գործերի նախարարության մոտ ասաց «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։

«ԱԳՆ–ն դարձրել են հակահայկական կառույց, այս շենք մարդ չի մտնելու, որովհետև իրենք սպասարկում են ադրբեջանական շահերը։ Մուտքերը փակում ենք և ոչինչ չեն անում, բոլոր մուտքերը փակ ենք պահում։ Ժողովդրի որոշմամբ, այն Արտաքին գործերի նախարարը, որը չի սպասարկում հայկական շահը, իրավունք չունի լինել Հայաստանի արտաքին գործերի նախարար»։

Protesters of the ‘Resistance’ movement blocked the building of the Ministry of Foreign Affairs and demand the resignation of the RA Prime Minister Nikol Pashinyan

Ոստիկանության ծառայողները փորձեցին նրանց արգելել մոտենալ ԱԳ նախարարության շենքին, սակայն ցուցարարները ճեղքեցին ոստիկանական պատը։

«Նիկոլ, դավաճան»,«առանց թուրքի Հայաստան» վանկարկումներով ցուցարարները շարունակում են շրջափակված պահել ԱԳՆ շենքը։