ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշում է ընդունել։
«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝ ստեղծել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով»,- նշված է
Հանձնաժողովի նախագահն է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Հանձնաժողովի անդամներն են`
Մ. Սաֆարյան — ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Սարգսյան — ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Գ. Մինասյան — ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Հ. Հարությունյան — ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Ն. Ավագյան — ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ
Ա. Գուգարաց — ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ
Ե. Կիրակոսյան — Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ
Ա. Մարտիկյան — ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ
Դ. Սանամյան — ՀՀ ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետ
Ա. Մարալչյան — ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար
Ս. Պետրոսյան — ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ։