Ուկրաինայում զոհվել է Ռուստամ Մուրադովի զարմիկը

Ուկրաինայում զոհվել է Ռուսաստանի հերոս, ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ, Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովի զարմիկը։ Այս մասին հայտնում է Baza-ն։

Գեներալ Մուրադովի զարմիկի անուն-ազգանունն է՝ Սալման Սուլեյմանով։ Նա 27 տարեկան է։ Գեներալ Մուրադովը հաստատել է զարմիկի զոհվելու մասին լուրը, նշելով, որ ինքը ողջ-առողջ է։