Արցախի նախագահը հրաժարվել է մեկնաբանել Փաշինյան-Ալիև հանդիպումը… նա առանց շրջվելու օրորել է գլուխը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կտրականապես հրաժարվել է մեկնաբանել Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Ստեփանակերտում համաժողովին մասնակցող Արայիկ Հարությունյանը չի պատասխանել մամուլի հարցերին՝ անգամ հարկ չհամարելով կանգ առնել։

Այնուամենայնիվ, լրագրողները, հետեւելով հեռացող Հարությունյանին, հնչեցրել են հարցը, թե կարծիք ունի՞ արդյոք նա Բրյուսելում Փաշինյան-Ալիեւ հանդիպման մասին, որին Ղարաբաղի նախագահը առանց շրջվելու օրորել է գլուխը՝ կամ ի նշան խոսել չցանկանալու, կամ՝ կարծիքի բացակայության։