Домой Կարևոր Վայոց Ձորում արջը հարձակվել է մարդու վրա. Լուսանկար

Վայոց Ձորում արջը հարձակվել է մարդու վրա. Լուսանկար

0
Վայոց Ձորում արջը հարձակվել է մարդու վրա. Լուսանկար

Մայիսի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։

Այդ օրը` ժամը 11։30-ի սահմաններում, Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրի «Շորալի» կոչվող տարածքում արջը հարձակվել է 67-ամյա Սամվել Լևոնյանի վրա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վիրավորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Պարզվել է՝ արջը ճանկռոտել ու կծել, ապա վնասվածքներ է պատճառել գլխին, դեմքին ու վերին վերջույթներին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Լևոնյանը բոխի հավաքելիս է եղել, երբ արջը անսպասելի հարձակվել է նրա վրա, ու նրա ու արջի միջև մենամարտ է սկսվել։

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here