Ինչպես է Քոչարյանի ժամանակվա ոստիկանությունը 2004-ին հարձակվում ընտրությունների արդյունքների դեմ բողոքող խաղաղ ցուցարարների վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

2004 թվականի ապրիլի 12-13-ին Բաղրամյան պողոտայում ընտրությունների արդյունքների դեմ բողոքող խաղաղ ցուցարարները ոստիկանության կողմից ենթարկվում են դաժան ծեծի, ցուցարարների դեմ կիրառվում է ջրցան, հատուկ միջոցներ։

Ապրիլի 12-ին մահակներով ու վահաններով զինված ոստիկանները ցուցարարներին շրջափակեցին բառի բուն իմաստով։ Ծեծի էին ենթարկվում անգամ նրանք, ովքեր փորձում էին ծածուկ հեռանալ Բաղրամյան պողոտայից: Մահակավոր ջոկատը Բաղրամյան պողոտա դուրս եկավ ԱԺ-ի շենքի բակից: Այդ օրը ծեծի ենթարկվեցին ոչ միայն խաղաղ ցուցարարներն, այլև պատգամավորներ, իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողներ, կոտրեցին հեռուստաընկերությունների տեսախցիկները: