Լարված իրավիճակ «Մարիոթում»… Քաշքշոց ընդդիմադիր պատգամավորների և Փաշինյանի թիկնապահների միջև

Ընդդիմադիր պատգամավորները մուտք գործեցին «Մարիոթ» հյուրանոց, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի մասնակցությամբ անցկացվում է «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ը։

Վարչապետի անվտանգության աշխատակիցները, սակայն, թույլ չտվեցին նրանց մուտք գործել միջոցառման անցկացման սրահ՝ նշելով, որ նրանց անունները բացակայում են ցուցակներում։

Պատգամավորների և անվտանգության աշխատակիցների միջև լարվածություն առաջացավ։

Ընդդիմադիր պատգամավորները անգլերենով գոռում էին՝ «Ամոթ»։