Վաղ առավոտից «Դիմադրություն» շարժման անդամները վերսկսել են բողոքի ակցիաները մայրաքաղաքի փողոցներում։
Անհնազանդության գործողություններն ուղեկցվում են ոստիկանական մեծաթիվ ուժերի կողմից բիրտ և անհամաչափ ուժի կիրառմամբ, որի հետևանքով տասնյակ քաղաքացիներ հայտնվել են տարբեր բաժանմունքներում։
ArmDaily.am-ը ներկայացնում է ոստիկանության գործողությունների օրվա առաջին հատվածի քրոնիկոնը։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են ուժային կառույցի ներկայացուցիչները ասֆալտին փռելով և ակցիայի մասնակիցներին գազելներին ծեփելով բերման ենթարկում։