Մաեստրո Արթուր Գրիգորյանի կորուստը մեծ ցավ էր: Նրա կորուստը ծանր էին տանում նրա սաները, այդ թվում՝ Հասմիկ Կարապետյանը: Երգչուհին հրապարակում էր արել՝ գրելով. «Ախխխ, Արթուր Գրիգորյեվիչ ջան… Դու հայր էիր շատերիս համար: Հոգիդ լույսերի մեջ հավերժ մնա»:
Starnews-ի տեղեկություններով՝ վերջին տարիներին նրանք չէին շփվում, ավելին՝ Արթուր Գրիգորյանը վիրավորված էր Հասմիկից: Ըստ լուրերի՝ պատճառը քաղաքական տարբեր հայացքներն էին:
Հասմիկը շփման եզրեր էր փնտրում, սակայն Արթուր Գրիգորյանը չէր ցանկանում:
Հասմիկն անձամբ էր այս մասին պատմում մասնավոր զրույցներում, գրում է Starnews-ը։