Լուկաշենկոն Աստծուն բելառուս է համարում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Աստծուն բելառուս է համարում։ Այս մասին նա հայտարարել է «Սոլովյով Live» YouTube-ի համար Վլադիմիր Սոլովյովին տված բացառիկ հարցազրույցում։

Սոլովյովի`այսօր Աստծուն բելառո՞ւս եք համարում հարցին նա պատասխանել է.

«Այո, ոչ միայն այսօր։ Նա ինձ 90-ականների կեսերից նետել է այս թավայի մեջ։ Եվ ահա այս անգամ էլ է օգնում»,-հայտարարել է Բելառուսի առաջնորդը։