ՀՐԱՏԱՊ… Ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Մայիսի 17-ին, ժամը 16:15-ի սահմաններում, ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, շարքային Արմեն Հրանտի Բաբայանը:

Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

ՊՆ-ից հայտնում են, որ տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար: