Ձերբակալվել է Արմեն Գրիգորյանը

Քիչ առաջ ձերբակալվել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։

«Հենց նոր ԱԱԾ քննչականից զանգ ստացա։ Արմեն Գրիգորյանն ինձ տեղեկացրեց, որ իրեն ձերբակալել են 226.2 հոդվածով՝ սորոսականների ներմուծած հոդվածով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջոմ գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ու նշել, որ այլ մանրամասների այս պահին չի տիրապետում։

Նշենք, որ ՀՀ ՔՕ 226.2-րդ հոդվածը վերաբերում է բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելուն կամ քարոզելուն։