Սպասում եմ… դերասանուհի Ալիս Մելիքսեթյանը ակնարկով լուսանկար է հրապարակել

Starnews.am-ը գրում է. Դերասանուհի Ալիս Մելիքսեթյանը նոր լուսանկարներ է հրապարակել:

Դրանց կից Ալիսը գրել է հետեւյալը.

«Այսպիսի օր էլ եմ ունեցել. Սարյան փողոցում, ծաղկեփնջերը ձեռքիս, աջ ոտքս, ոլորապտույտ դիրքով տեղափոխած ձախ ոտքին կից, բայց այնքան էլ անհարմար դիրք չէր՝ կարճատև թիկնի համար, կամ էլ՝ կադրի անհագ ցանկությունն էր բթացրել անհարմարության զգացումը, մի խոսքով՝ սպասում եմ, մի անգամից՝ երկու աջկա»:

Հավելենք, որ հեռուստադիտողներին Ալիսը հայտնի է սերիալներից, ինչպես նաեւ տեւական ժամանակ եղանակի տեսություն էր հաղորդում «Առաջին ալիքում»: