Փակելու են օդանավակայան և կառավարական ամառանոցներ տանող ճանապարհները, որ թույլ չտան Արարատ Միրզոյանին մեկնել Բրյուսել

«Դիմադրություն» շարժումը վաղը՝ առավոտյան ժամը 08։00-ից, ողջ մայրաքաղաքում կվերսկսի անհնազանդության խաղաղ ակցիաները, այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ տեղեկացնելով, որ փակելու են փողոցներ և պարալիզացնելու են երթևեկությունը։

Politik.am-ի տեղեկությունների համաձայն ընդդիմությունը գիշերը փակելու է նաև Զվարթնոց օդանավակայան տանող ճանապարհը և կառավարական ամառանոցներ տանող Պռոշյան փողոցը։ Նպատակն է թույլ չտալ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին գնալ Բրյուսել, որտեղ ըստ որոշ տեղեկությունների որոշակի փաստաթղթեր պետք է ստորագրվեն։

Տեղեկատվությունը ճշտելու համար կապ հաստատեցինք ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի հետ։ Սաղաթելյանը մեզ հետ զրույցում չհերքեց մեր ունեցած տեղեկությունները հայտարարելով, որ ինքն էլ է լսել ցուցարարների շրջանում նման նախաձեռնության մասին․ «Մեր ժողովուրդը որ ճանապարհը կուզի կփակի։ Ես էլ եմ լսել այդպիսի նախաձեռնության մասին»,-ասաց Սաղաթելյանը։