Հայկոն աշխարհի լավագույն հայրն էր․․․ Անահիտ Սիմոնյան

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է իր եւ երգիչ, կոմպոզիտոր Հայկոյի որդու՝ Արմանի հետ։

«4 օրից Արմանի ծննդյան օրն է եւ այս 4 օրերը նրան նվիրված կլինեն։

Ես կսկսեմ երախտագիտությամբ։

Ես անսահման երախտապարտ եմ Աստծուն նման որդու համար։ Ես երախտապարտ եմ Հայկոյին, որ նա աշխարհի լավագույն հայրն էր, եւ Արմանն իր 10 տարիների ընթացքում նրանից այնքան բարություն, ջերմություն եւ խորհուրդներ է ստացել, որոնք նա կհիշի իր ողջ կյանքի ընթացքում․․․․

Ես շնորհակալ եմ նրան այս բարի փոքրիկի դաստիարակության գործում ամենամեծ ներդրման համար եւ այն ուժի համար, որ նա հիմա տալիս է մեզ, որպեսզի մենք ժպտանք եւ շարունակենք ապրել։

Շնորհակալ եմ Արմանին, որ նա ինձ տվել է մայրանալու հնարավորություն եւ որպես ծնող հենց մեզ է ընտրել․․․  Սա նրա առաջին ծննդյան օրն է առանց հայրիկի, բայց վստահ եմ, որ նա ամեն ինչ տեսնում է եւ երջանիկ կլինի, եթե Արմանը երջանիկ լինի»։