Ավետիք Չալաբյանին, ձեռքերը բռնած, նստեցրին մեքենան… տանում են Արաբկիրի բաժին

Այսօր ոստիկանները խուզարկել են «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի տունը։

Չալաբյանը լրագրողներին հայտնել է, որ իր բնակարանում ոչինչ չի հայտնաբերվել ու չէր էլ կարող հայտնաբերվել․ «Սակայն ոստիկանության աշխատողները պահանջում են, որ ես իրենց ուղեկցությամբ մեկնեմ Ոստիկանության Արաբկիրի բաժին՝ առանց ներկայացնելու դրա հիմքերը»։ Չալաբյանը նշել է, որ որևէ քրեական գործով որևէ կարգավիճակ չունի և Ոստիկանությունից փորձել է ճշտել, թե ինչի հիման վրա են պահանջում ներկայանալ բաժին։

«Քննությունը ցույց կտա, որ այն գործը, որ հիմա հարուցվել է, մտացածին է ու իմ հետ բացարձակ կապ չունի»,- ասել է Չալաբյանը։