Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու են… Գլխավոր դատախազությունը ցուցում է տվել

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը հայտնել է, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ցուցում է տվել Զինվորական քննչական վարչությանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել հարցաքննության:

Ըստ փաստաբանի՝ հաջորդ շաբաթ պլանավորվում է Նիկոլ Փաշինյանի հարցաքննությունը:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ վարչություն հարցաքննության են հրավիրվել 44-օրյա պատերազմի զոհերի 12 ծնողներ, որոնք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցաքննության հրավիրել, պատասխանատվության կանչել եւ մեղադրանք առաջադրել իրենց երեխաների մահվան համար:

Ինչպես հայտնի է, պատերազմում զոհված զինծառայողների ծնողները մոտ մեկ ամիս առաջ Գլխավոր դատախազություն հաղորդում էին ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ՝ ասելով, որ նա է սպանել իրենց որդիներին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ծնողների ներկայացրած գործը ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղից էլ ծնողների դիմումը կցվել է Հակակոռուպցիոն կոմիտեում շուրջ 2 տարի քննվող ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտարարությունների առիթով հարուցված քրեական գործին:

Քրեական գործը Գլխավոր դատախազը վերցրել է Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթից եւ ուղարկել ՀՀ քննչական կոմիտե: Ծնողները նախաքննական մարմնին դիմում էին ներկայացրել հարցաքննության հրավիրել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: