Բազուկի հյութը կարող է նվազեցնել արյան ճնշումը

Արյան բարձր ճնշումը, ինչպես հայտնի է, վտանգավոր է մարդու օրգանիզմի համար։ Գիտնականները պարզել են, որ բազուկի հյութը կարող է նվազեցնել արյան ճնշումը եւ կանխել հնարավոր այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ արյան բարձր ճնշման ժամանակ։ Համաձայն իրականացված հետազոտության արդյունքների, որոնք հրապարակվել են Гипертония պարբերականում, մեկ բաժակ (250 միլիլիտր)  բազուկի հյութը կարող է 24 ժամով նվազեցնել արյան ճնշումը։

Ընդ որում, գիտափորձի ժամանակ պարզվել է, որ հատկապես օգտակար է բազուկի այն հյութը, որը հագեցված է նիտրատներով։ Գիտափորձի ընթացքում մասնակից կամավորները բազուկի հյութի բարերար ազդեցությունը զգացել են այն խմելուց արդեն 24 ժամ անց։