Իսկ դուք կարո՞ղ եք հրաժարվել խորովածից… Տեսեք՝ ինչ վտանգներ կան

Սննդաբանները զգուշացնում են, որ խորոված միսը նպաստում է քաղցկեղի զարգացմանը և օրգանիզմի ծերացմանը։

Կրակի վրա մսի ջերմամշակումը հանգեցնում է քաղցկեղածին նյութերի առաջացմանը։ Բացի այդ՝ խորովածը վնասակար է ստամոքսաղիքային համակարգի համար. միսը խորովելու հետևանքով առաջացած կեղևը կարող է վնաս հասցնել կերակրափողին, ստամոքսին և հաստ աղիին։

Ինչ վերաբերում է խորոված մսի՝ օրգանիզմի ծերացմանը նպաստելուն, մասնագետները հիշեցնում են՝ ինչպես էլ միսը խորովելու լինեք, միևնույն է՝ այն վնասակար է։ Վնասը նվազեցնելու համար հարկարավոր է մսին քիչ աղ ավելացնել, ինչպես նաև խորովածի հետ հնարավորինս շատ բանջարեղեն և լոբազգիներ օգտագործել։ Չպետք է մոռանալ նաև տարեկանի ալյուրից պատրաստված հացի մասին։

Խորովածի հետ մատուցվող բանջարեղենը կարելի է նաև գրիլ տարբերակով պատրաստել։ Այդ եղանակը բավական օգտակար է, քանի որ գրիլի ապարատով պատրաստելիս վիտամինները բանջարեղենների մեջ պահպանվում են։

Սակայն բանջարեղենը պետք չէ շատ խորովել, ինչպես նաև չի կարելի չափից շատ կարագ ավելացնել։ Գոյություն ունեն գրիլ պատրաստող այնպիսի սարքավորումներ, որոնցում բանջարեղենը կամ միսը կարելի է խորովել առհասարակ առանց ձեթի կամ կարագի։