Երբ է հարկավոր մասուր օգտագործել և որքան… սա պետք է բոլորն իմանան

Մեծ քանակով վիտամիններ, հանքանյութեր… սրանք մասուրն անփոխարինելի են դարձնում: Headinsider.net-ի հաղորդմամբ՝ մասուրն օգտագործվում է մի խումբ առողջական խնդիրների դեմ պայքարում: Այն մի քանի անգամ ավելի շատ վի տամին C է պարունակում, քան կիտրոնը:

Մասուրը պետք է դարձնել մեր կյանքի օգտագործման մի մասնիկը, որպեսզի խուսափենք շատ վտանգավոր վիորւսներից և հիվանդություններից: Ինչ նյութերով է հարուստ մասուրը.

A վ իտամին: Բարձրացնում է վնասակար միկրոօրգանիզմների դեմ պայքարելու օրգանիզմի կարողությունը, հակաբորբոքային ազդեցություն է ունենում:

B1, B2 վիտամիններ: Դրական ազդեցություն են ունենում արյունատար համակարգի վրա: B6 վիտամինը կարգավորում է նյարդային համակարգի աշխատանքը, նյութափոխանակության գործընթացը: C վիտամինը նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, օրգանիզմից դուրս բերում տոքսինները, հակաբակտերիալ ազդեցություն ունենում:

E վիտամինը հակաօքսիդանտ է, որն ամրացնում է անոթների պատերն ու իմունային համակարգը: K վիտամինը կարգավորում է արյան մակարդելիությունը, անոթային համակարգի աշխատանքը, բարենպաստ ազդեցություն ունենում աղեստամոքսային տրակտի աշխատանքի վրա: P վիտամինն ամրացնում է անոթները, նպաստում C վիտամինի յուրացմանը:
Մասուրը հարուստ է այլ սննդարար նյութերով ևս՝ օրգանական թթուներ, պեկտին, հանքանյութեր՝ մագնիում, կալցիում, ֆոսֆոր:

Երբ է հարկավոր մասուր օգտագործել

Մասուրն օգնում է պայքարել շնչուղիների հիվանդությունների, բորբոքման, այլ հիվանդությունների դեմ:

Դրա բաղադրիչները դրական ազդեցություն են ունենում նյութափոխանակության, միզասեռական, ար յունատար համակարգերի աշխատանքի վրա: Մասուրն օգնում է արագացնել վերքերի, խոցերի ապաքինումը, պայքարել գաստրիտի դեմ: Մասուրի արմատն օգտագործվում է նաև ոտքերի սնկային վարակի դեմ պայքարում: