Իշխան Սաղաթելյանի՝ վարչապետի մասին արված արտահայտությանը պատասխանելու փոխարեն՝ ուզում եմ ձեզ ներկայացնել այս արարածին․ ԹՌՉՈՂ ՁՈՒԿ (չշփոթել «թռածի» հետ)

ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը գրում է.

Այսօր Իշխան Սաղաթելյանի՝ վարչապետի մասին արված հերթական անհոդաբաշխ արտահայտություններ մեկնաբանելու, դրանց կամ պատասխանելու փոխարեն ուզում եմ ձեզ ներկայացնել բնության հրաշքներից մեկը հանդիսացող այս արարածին․ ԹՌՉՈՂ ՁՈՒԿ (չշփոթել «թռածի» հետ)։

Exocoetidae, ճառագայթալողակ դասին պատկանող ձկներ։ Այս տեսակի ձկների ընտանիքը հայտնի է, որպես թռչող ձուկ։ Գոյություն ունեն մոտավորապես 64 կենսաբանական տեսակներ, որոնք խմբավորված են յոթից ինը ցեղերի մեջ։ Թռչող ձուկը կարող է կատարել հզոր, ինքնագնաց թռիչքներ ջրից դուրս՝ օդում, նրանց երկար լողակները թույլ են տալիս թռչել մեծ տարածություններ։ Սա հազվադեպ հանդիպող բնական և պաշտպանական մեխանիզմ է, որն օգնում է խուսափել գիշատիչներից։ Exocoetidae անվանումը ոչ միայն ներկա գիտական անվանումն է, այլև լատիներեն անվանումն է թռչող ձուկ։

Թռչող ձկների ամենահին գտածոները թվագրվում են, որպես 235-242 միլիոն տարվա հնություն ունեցող գտածոներ։ Բայց այդ գտածոները շատ են տարբերվում ժամանակակից թռչող ձկներից, որոնք 66 միլիոն տարիների ընթացքում բազմաթիվ փոփոխությունների են ենթարկվել։ (Wikipedia)