Կանգառները փնթի, կեղտոտ վիճակում են․ Երևանի քաղաքապետը զայրացել է

«Մեր կանգառասրահները շատ վատ վիճակում են գտնվում․ իրանք բարոյապես մաշվել են, իմ համար մի քիչ անհասականալի է արդեն էս կանգառասրահների շահագործումը», — այսօր՝ գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Սարգսյանը նշել է, որ 2022 թվականի բյուջեով նախատեսվել է 25 միլիոն դրամ նոր կանագառասրահների համար։

«Կանգառները փնթի, կեղտոտ վիճակում են, ով որ սպասարկում է, պարտավարություն ունի որ մաքրի, չնայած վատ վիճակում ա, բայց գոնե մաքուր լինի»,- նշեց նա։