Հրատապ. Լարված իրավիճակ, բաղում քաղաքապետարանի մոտ… «Դիմադրություն» շարժման մասնակիցները շրջափակել են քաղաքապետարանը շենքը

Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ այս պահին լարված իրավիճակ է: Քայլերթի մասնակիցները շրջափակել են քաղաքատարանի շենքը, բոլոր չորս մուտքերը փակ են՝ «Նիկոլ դավաճան«, «պայքար»‎, «ոստիկանը Նիկոլ չի»‎ վանկարկումներով: Մի մուտքի մոտ Իշխան Սաղաթելյանն է, մյուսի մոտ՝ Արթուր Վանեցյանը։

Հավաքված ոստիկանական մեծաթիվ ուժերը թույլ չեն ‎տալիս քաղաքսցիներին մուտք գործել քաղաքապետարանի շենք և հրելով քաղաքացիներին՝ փորձում են հեռացնել վերջիններիս, հրմշտոց է սկսվել:

Նկատենք, որ ժամկ 18-ին լրանում է աշխատանքային օրվա ավարտը ու աշխատակիցները փաստացի զրկված են դուրս գալու հնարավորությունից։